Թուրքիան մտադիր է ավելացնել ռազմական կոնտինգենտն Իրաքի հյուսիսում: Այս մասին հայտարարել է Թուրիքայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն' փոխանցում է lifenews-ը:

 

 

«Թուրք զինվորականների ներկայությունը պահպանվելու է: Մենք վերակազմակերպում ենք անցկացրել: Մարտական բախումներին մեր զինվորականները չեն մասնակցելու: Նրանք Իրաքում են գտնվում միայն տեղական ուժերի պատրաստման համար: Այնտեղ նրանց ներկայության օրինական լինելը չի քննարկվում»,- ասել է Դավութօղլուն A Haber-ին տված հարցազրույցում: