Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 2-ին տեղի ունենալիք գերագույն ռազմական խորհրդի նիստից առաջ հանդիպելու է Վաչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Հանդիպումը տեղի է ունենալու Թարաբյաում գտնվող նախագահական նստավայրում:
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` հանդիպմանը քննարկվելու է գերագույն ռազմական խորհրդի հետ կապված հարցեր:
Գերագույն ռազմական խորհրդի հանդիպումն ընթանալու է հույժ գաղտնի և փակ պայմաններում:
Ներկայումս Գերագույն ռազմական խորհրդում ներառված է 4 զինվորական և 10 քաղաքացիական պաշտոնյա:
Խորհրդում զինվորականների թիվը պակասել է 2016-ի հուլիսի 15-16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո և հավաքվել է նոր կազմ: