Թուրքիան չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ վկայակոչելով Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմին:

 

«Երբ ես դեռ աշխատում էի Իրանում, հասկացա, որ պատժամիջոցներն այն մեթոդը չեն, որը կհանգեցնի ակնկալվող արդյունքների քաղաքականության ոլորտում: Թուրքիայի դիրքորոշումն է հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումներին: Ես չեմ տեսնում մեր հարաբերությունները այդ պատժամիջոցների համատեքստում»,- ասել է դեսպանը: