Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ն որոշում է կայացրել, ըստ որի Կորեայի Հանրապետություն կուղարկի հավելյալ զորք և ռազմական տեխնիկա: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը:

 

Սթիվեն Ուորենը նշել է, որ այս որոշումները ծրագրված են եղել վաղուց և կապված են Կորեական թերակղզում անվտանգության բարձր մակարդակի ապահովման հետ: Նախատեսվում է, որ փետրվարին Հարավային Կորեա կուղարկվի մոտ 800 զինծառայող, ինչպես նաև 40 М1А «Աբրամս» տանկ և մարտական մեքենա:

 

Մասնագետները նշում են, որ ներկայումս Հարավային Կորեայում տեղակայված է մոտ 28 հազար ամերիկացի զինծառայող: