Ինչպես տեղեկացնում է itar-tass-ը, ԱՄՆ-ն մտադիր է ռազմական խորհրդականների խումբ ուղարկել Ուկրաինա, որոնք կօգնեն Ուկրաինային որոշել իր պահանջները զինված ուժերի ասպարեզում կատարվելիք բարեփոխումների հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Այլին Լեյնեզը:

 

Այս բանակցությունների ընթացքում քննարկվել են այն ուղիները, որոնց շնորհիվ երկու երկրները կարող են ամրապնդել իրենց ռազմական համագործակցությունը՝ օգնելով Ուկրաինային ստեղծել բարձր արդյունավետությամբ զինված ուժեր:

 

Հաղորդվում է նաև, որ Վաշինգտոնը պատրաստվում է զինամթերք տրամադրել Կիևին' զրահաշապիկներ, գիշերային տեսանելիության սարքեր և կապի միջոցներ: