Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է Ուկրաինայի արևելք տասը զրահապատ մեքենա ուղարկելու մասին՝ այնտեղ աշխատող ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելությանն օգնության համար: Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ հղում անելով նոյեմբերի 18-ին նախարարության կայքում տեղադրված հայտարարությանը:

 

1,2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ սարքավորումներով զինված զրահամեքենաներն անհրաժեշտ են ուկրաինական զորքերի և Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետությունների միջև ուժգնացող հակամարտության պայմաններում ԵԱՀԿ առաքելության անվտանգությունն ապահովելու համար:

 

Բացի այդ, որպես դիտորդ Ուկրաինա կմեկնի ևս չորս բրիտանացի՝ ի հավելումն այնտեղ արդեն ներկա 20-ի: