Մեծ Բրիտանիան մարտի 6-ին հայտարարել Է, որ սկսելու Է ոչ մահաբեր ռազմական հանդերձանք մատակարարել ուկրաինական բանակին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
850 հազար ֆունտ (1,5 միլիոն դոլար) գումարի ռազմական հանդերձանքն ուկրաինական կողմին կփոխանցվի առաջիկա շաբաթներին:
Ռազմական օգնության փաթեթը ներառում Է դաշտային դեղատների, գիշերային տեսունակության սարքերի, նոութբուքերի, սաղավարտների եւ GPS սարքերի մատակարարում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան որոշում Է ընդունել Ուկրաինա ուղարկել 75 զինվորական հրահանգիչների, որոնք կզբաղվեն ուկրաինացի զինվորականների մարտական եւ թիկունքային ուսուցմամբ:
Լոնդոնը նաեւ չի բացառել ապագայու Ուկրաինային մարտական զենք մատակարարելու հնարավորությունը: