Վրաստանից Ուկրաինա առաջին հումանիտար բեռը կուղարկվի սեպտեմբերի 10-ին: Այդ մասին վրացի լրագրողներին սեպտեմբերի 4-ին հայտնել Է հանրապետության առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

«Հումանիտար բեռն արդեն պատրաստ Է առաքման: Մենք նաեւ համապատասխան գումար ենք հատկացրել: Նախարարության աշխատակիցները պայմանավորվել են տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ, եւ առաջին չվերթը կիրականացվի հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի օրը»,-նշել Է Սերգեենկոն: