Ռուսաստանը 2019 –ի ամռանը Միջազգային տիեզերակայան կուղարկի առաջին բեռնատար անօդաչու տիեզերանավը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը:

«Բեռնատար անօդաչու տիեզերանավը իր առաջին թռիչքը կկատարի 2019 թվականի օգոստոսի 28-ին: Նախատեսվում է մշակել նման տիեզերանավերի գործարկման տեխնոլոգիա », - ասել է գործակալության աղբյուրը:

Միջազգային տիեզերակայանում տիեզերանավը կմնա կես տարի: Վերադարձը Երկիր նախատեսվում է 2020 թվականի փետրվարին: