Boeing Australia-ն ներկայացրել է ավստրալական օդուժի՝ Loyal Wingman արհեստական ինտելեկտով թռչող սարքի նախատիպը՝ հաղորդում է CNN- ը:
Նոր թռչող սարքի շնորհանդեսը տեղի է ունեցել երեքշաբթի՝ մայիսի 5-ին: Ընկերությունը հույս է հայտնել, որ մի օր Loyal Wingman-ը թռչելու է մարտական ինքնաթիռների կողքին:
Հայտնի է, որ նոր ինքնաթիռը 11,5 մ երկարություն ունի և «կօգտագործի արհեստական ինտելեկտը ինքնուրույն թռչելու կամ կառավարվող ինքնաթիռներին աջակցելու համար՝ միաժամանակ պահպանելով անվտանգ հեռավորություն այլ ինքնաթիռների միջև»:
Boeing Australia-ն հավելել է, որ անօդաչուները կկարողանան մասնակցել ռադիոէլեկտրոնային պայքարին, ինչպես նաև հետախուզական և վերահսկողական առաքելություններին: