Ռուսաստանից Ուկրաինա տեղափոխվող հումանիտար օգնությունն այդ երկրի սահմանը հատելուց հետո ուղեկցելու են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

 

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ բեռի տեղափոխումը կիրականացվի ըստ նախապես համաձայնեցված ուղու' Շեբեկինո- Պլետնևկա ուղղությամբ Բելգորոդի (ՌԴ) և Խարկովի (Ուկրաինա) նահանգների սահմանին: