Ադրբեջանում գերեվարված անձանց թվի հետ կապված վիճակագրական տվյալներ մենք չենք կիսում հանրության հետ, բայց մենք անմիջական կապի մեջ ենք համապատասխան անձանց ընտանիքների հետ եւ մեր վերջին, կարելի է ասել առաջին տեսակցությունը այն անձանց հետ, որոնց Ադրբեջանի իշխանությունները հաստատել են մեր կազմակերպությանը, մենք տեսակցել ենք սեպտեմբերի 23-ին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի:
«Ինչպես այլ դեպքերում, այս դեպքում եւս հնարավորություն է եղել շրջել այդ պահման վայրերով, այդ անձանց առողջական վիճակը ստուգել, իրենց ընտանիքների հետ կապ հաստատել, եւ բնականաբար, այս գործընթացը շարունակական է»,-ասաց նա:
Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ Ադրբեջանը խոստացել էր մինչև սեպտեմբերի 30-ը 17 հայ գերիների ազատ արձակել, սակայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունը: