Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են օրերս հայ-ադրբեջանական սահմանը հատած Արսեն Խոջոյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, այց է կատարվել Ադրբեջանում գտնվող Հայաստանի յոթ քաղաքացիներին: «ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են և քաղաքացիական անձին, ով հատել է սահմանը մարտի 7-ին, և ռազմագերուն (Հակոբ Ինջիղուլյանին-հեղ.) և հինգ հոգանոց ընտանիքին (Նախիջևանի հատվածում սահմանն անցել են 2010 թվականի հունվարի 10-ին-հեղ.): Ընթացքում, ինչպես սովորաբար լինում է, փոխանակվել են ընտանեկան բովանդակության նամակները»,-ասաց Զառա Ամատունին:

 

Մարտի 7-ին մառախուղի պատճառով տեղանքում մոլորվել ու հայ-ադրբեջանական սահմանը հատել է 23-ամյան Արսեն Խոջոյանը: Նա օրերս գերությունից հետ վերադարձված 77-ամյան Մամիկոն Խոջոյանի ազգականն է, ով դաժանաբոր խոշտանգումների էր ենթարկվել: ՀՀ Զինված ուժերի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ հայտնվել է օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը' ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով: