Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են մարտի 22-ին շփման գիծը հատած հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հաղորդել է, որ այցը կայացել է ապրիլի 27-ին:
Կոմիտեի միջոցով Անդրանիկ Գրիգորյանն ու նրա հարազատները տեղեկատվություն են փոխանակել:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Անդրանիկ Արարատի Գրիգորյանը հատել էր սահմանն ու հայտնվել ադրբեջանական կողմում: