Հայաստանի քաղաքացին, ով հատել է հայ-ադրբեջանական սահմանը, զինծառայող չէ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, թե շփման գծում, Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի: Ադրբեջանի Ռազմագերիների, անհետ կորածների եւ պատանդների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտնել էր, թե սահմանախախտը Հայաստանի քաղաքացի է, 20-22 տարեկան:
Նրա ինքնությունն առայժմ հայտնի չէ: Սաիլովի խոսքով, ներկայումս գերեւարվածը տեղափոխվում է Բաքու: