Տեղի համայնքապետարանը հայտնում է․ «Հ2 հեռուստատեսության լուրերով հաղորդված լուրը այն մասին, որ Տեղ համայնքի Խնածախ բնակավայրից սահմանը հատած 3 ձիերը իբրև Տեղ համայնքի նախկին ղեկավարի և Ռուս Խաղաղապահների միջոցով վերադարձվել են տերերին, չի համապատասխանում իրականությանը:
Իրականությունը հետևյալն է. չնայած այն հանգամանքին, որ Տեղ համայնքի ղեկավար՝ պարոն Ղուլունցը տեղեկացրել էր մեր սահմանապահ զորքերին և Ռուս խաղաղապահներին դեպքի մասին, այնուամենայնիվ ձիերից երկուսը ինքնուրույն են հետ վերադարձել, իսկ մեկը մնացել է հակառակորդ կողմի մոտ:
Այս պահին համապատասխան աշխատանքներ են տարվում մյուսը վերդարձնելու ուղղությամբ»: