Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստում է հումանիտար օգնությամբ 47-րդ շարասյունն ուղարկել Դոնբաս: Այն կուղևորվի դեկտեմբերի 14-ին: Նոգինսկից շարժվող բեռնատաներին կմիանան մեքենաներ այլ շրջաններից:

 

Գերատեսչության տվյալներով' ՌԴ ԱԻՆ հերթական շարասյունը Դոնբաս կհասցնի 1200 տոննա հումանիտար բեռ: Շարասյունն ուղարկելուց առաջ իրականացվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում. բոլոր մեքենաները սարքին են և պատրաստ շարժվելու: