Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հումանիտար օգնությամբ առաջին իքնաթիռը այսօր վայրէջք է կատարել Եմենի մայրաքաղաքում: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ, ԿԽՄԿ-ն Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազզգային կոալիցիայից ստացել է Եմեն երկու ինքնաթիռ ուղարկելու թույլտվություն:
Ինքնաթիռը պետք է ժամաներ երկուշաբթի, սակայն, ըստ կազմակերպության ներկայացուցչի, դա անհնար էր «լոգիստիկայի խնդիրների» պատճառով: