ՌԴ Ուսինսկում Boeing-737 ուղևորափոխադրող ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Վայրէջք կատարելիս ինքնաթիռի պոչը հարվածել է թռիչքուղուն: Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան», - նշում է աղբյուրը:

Նշվում է նաև, որ Վնուկովո օդանավակայանից թռչող օդանավում 88 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել:

 

Mash Տելեգրամ-ալիքի տվյալներով՝ օդանավի կոշտ վայրէջքի պատճառը վատ տեսանելիությունն է եղել: