Ինչպես հաղորդում է lenta․ru-ն, ՌԴ-ից Ուկրաինա՝ մանավորապես Դոնեցկի մարզի Սնեժնի քաղաք են մուտք գործել զինված մարդիկ և ռազմական տեխնիկա: Այս մասին հայտնում է Ազով գումարտակի պետի տեղակալ Յարոսլավ Գոնչարը՝ հավելելով, որ սահմանն անցել է 6 զրահամեքենա, 6 կամազ և տանկեր:
Հունիսի 8-ի առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում, ուկրաինական սահմանին է մոտեցել Տագանրոգից եկող 10 զրահամեքենայից, 10 կամազից, տանկերից կազմված շարասյունը:
«Մի խումբ զինյալներ են՝ չեչեններ և ռուս կազակներ։ Բոլորը հանգիստ գնում են առանց դիմակների և զինված։ Ակնհայտ է, որ ինչ-որ բան է սպասվում... Առավոտյան քաղաքի կենտրոնում խիստ վերահսկողություն և «ուսումնասիրություն» է սահմանվել, ըստ երևույթին փնտրում են ինչ-որ մեկին», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Պուտինը հրահանգել էր երկրի Անվտանգության դաշնային խորհրդին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ուկրաինայի հետ սահմանին հսկողության ռեժիմն ամրապնդելու համար։