Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Վախթանգ Քափանաձեն պաշտոնական այցով գտնվում Է Մեծ Բրիտանիայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը, այցի շրջանակներում կայացել Է նրա հանդիպումը պաշտպանության ոլորտում Մեծ Բրիտանիայի պետական քարտուղար Մայքլ Ֆելոնի հետ:
Կողմերը քննարկել են Վրաստանի պաշտպանական գերատեսչությունում իրականացված եւ իրագործվող բարեփոխումները եւ պաշտպանության բնագավառում համագործակցության խորացման հեռանկարները: Գեներալ-մայորը շնորհակալություն Է հայտնել Ֆելոնին եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրացմանն աջակցելու համար:
Հանդիպման ընթացքում կարեւորվել Է վրացի եւ բրիտանացի զինծառայողների համատեղ վարժանքների անցկացումը:
Քափանաձեն այցելել Է ռազմական ակադեմիա, որտեղ մասնակցել Է վրացի սպայի դասընթացի ավարտման պաշտոնական արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Գերմանիայի պաշտպանության նախարար ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը եւ Ալբանիայի պաշտպանության նախարար Միմի Կոդելին, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը: