Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նոոյեմբերի 13-ին Վրաստանի իր պաշտոնակից Լեւան Իզորիային հավաստիացրել Է, որ Վաշինգտոնն այսուհետեւ Էլ Թբիլիսիի հետ կհամագործակցի պաշտպանության ոլորտում:
Դա ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նշել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դանա Ուայթը՝ կարճ հայտարարություն տարածելով ամերիկյան ռազմակական գերատեսչության կենտրոնակայանում երկու նախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ:
«Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ երկկողմ ռազմական հարաբերությունների հարցերը,- նշել Է Ուայթը- Նախարար Մեթիսը հավանություն տվեց ռազմական բարեփոխումներին եւ իր զինված ուժերի ներուժի ամրապնդմանը Վրաստանի հանձնառությանը, ինչն ապահովվում Է պաշտպանական ծախսերի համար երկրի ՀՆԱ-ի 2,2 տոկոսի չափով միջոցների հատկացմամբ»:
Մեթիսը եւ Իզորիան քննարկել են նաեւ այն աջակցության հարցերը, որը Պենտագոնի կողմից ցուցաբերվում Է «վրացական զինված ուժերին, ներառյալ նրանց մարտունակության մակարդակի բարձրացումը», ասված Է հայտարարության մեջ: «Նախարար Մեթիսը հավաստեց Վրաստանի հետ շարունակվող պաշտպանական համագործակցությանը ԱՄՆ-ի հանձնառությունը, այդ թվում՝ ամենամյա երկկողմ ու բազմակողմ վարժանքենրի անցկացման ճանապարհով»,- ընդգծել Է Ուայթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: