ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր՝ սեպտեմբերի 10-ին քննարկում է ունեցել ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին եւ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:
Այս մասին հայտնում են ՊՆ-ի լրատվության ծառայությունից։ Նախարար Տոնոյանը շնորհավորել է պարոն Սմիթին եւ գնդապետ Մաքսվելին Հայաստանում առաքելությունները ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել է նորանոր ձեռքբերումներ Հայաստանում մասնագիտական գործունեության ընթացքում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: