Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հեռանկարները: Առանձին անդրադարձ է կատարվել հունիս ամսին Հռոմում կայանալիք ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրենի ընտրություններին, որոնցում առաջադրված թեկնածուների թվում է նաև Հնդկաստանի ներկայացուցիչը:
Գոհունակություն հայտնելով 2016 թվականին Երևանում կայացած գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հայ-հնդկական աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ` դեսպան Յոգեշվար Սանգվանն առաջարկել է աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անց կացնել Հնդկաստանում: