Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը։

Քննարկվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի նոյեմբերի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման գործնական քայլերը, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը։

Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շարունակության նպատակահարմարությունը, ինչպես նաև քննարկվել է ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հեռանկարները։

Ինչպես փոխանցում է kremlin.ru-ն, Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ՌԴ նախագահը կարճ տեղեկացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ բանակցությունների մասին։