Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինա փորձագետներ ուղարկել, ովքեր կօգնեն Կիևին տնտեսության կայունացման համար իրականացվող գործընթացին և մայիսի 25-ի կայանալիք նախագահական ընտրություններին նախապատրաստական աշխատանքներին: Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
Փոխնախագահի կարծիքով` ամերիկացի փորձագետներն ունեն ընտրություններ անցկացնելու համար «անհրաժեշտ գիտելիքները» և կարող են կիսվել դրանցով այնպես, որ ոչ ոք չկասկածի ընտրական գործընթացի օրինականությանը:
Ավելի վաղ Ջոզեֆ Բայդենը հայտնել էր, որ հույս ունի՝ իրենց աջակցությունների շնորհիվ Ուկրաինան դուրս կգա ճգնաժամային դրությունից: