Մալայզիան մասնագետների խումբ է ուղարկել Ուկրաինա՝ հետաքննելու Boeing-ի կործանման պատճառները: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Malaysia Airlines ավիաընկերության Boeing-777 ինքնաթիռի աղետը տեղի է ունեցել հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի Դոնեցկի մարզի տարածքում: Ըստ վերջին տվյալների՝ աղետի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 283 ուղևորները և անձնակազմի 15 անդամները:

 

Boeing-777 ինքնաթիռում եղել է Նիդեռլանդների 154 քաղաքացի, 27 ավստրալացի, 23 մալայզիացի, 11 ինդոնեզացի, 6 բրիտանացի, չորսական քաղաքացիներ Գերմանիայից և Բելգիայից, երեք ֆիլիպինցի և մեկ կանադացի: Մնացածների քաղաքացիական պատկանելությունը դեռ հայտնի չէ: