Նախնական վարկածով Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո այրված Sukhoi Superjet 100 օդանավի կործանման պատճառ են հանդիսացել օդաչուները, որոնք վայրէջք են կատարել շատ բարձր արագությամբ, ինչպես նաև չեն ունեցել բավարար քանակությամբ վառելիք: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ մասնագետների ենթադրությամբ օդաչուները վայրէջքի ժամանակ չեն կարողացել պահպանել օդանավի հավասարակշռությունը, ինչի հետևանքով ուղևորներից ոմանք վնասվածքներ են ստացել և չեն հասցրել ժամանակին լքել այրվող ինքնաթիռը:
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում են նաև արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, որոնք, հնարավոր է, տվյալ պահին օպերատիվ չեն արձագանքել ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք, որ օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել է` 40-ը՝ ուղևոր, մեկը՝ անձնակազմի անդամ: