ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Հարավային Սուդանում կործանված AN12 բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անունները: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են. Հրամանատար Գեւորգ Թովմասյան, Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան, Բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան, Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան, Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան:
2014թ.-ից AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Պատկանում էր Asia Airways տաջիկական ընկերությանը:
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են:
«Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով' վթարված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են: Զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկտվութունը կտրամադրվի հավելյալ»,-նշում են ԱԳՆ-ից:
Հայտնի է դարձել նաև, որ օդանավը շահագործվում էր տաջիկական Asia Airways ընկերության կողմից: Անձնակազմի զոհված անդամները ՀՀ ՔԱԳՎ կողմից օդաչուական անձնակազմի արտոնագրված մասնագետներ չեն: