ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրառում է կատարել ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

«Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։

Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։
Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,- նշել է նա։