Ինչպես արդեն հրապարակել էինք, օգոստոսի 20-ին, ժամը 13-ի սահմաններում մայրաքաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից, 22-ամյա Հայկ Հայրապետյանը ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկի պատշգամբից ցած էր նետվել և տեղում մահացել: Դեպքի օրը շրջանառվեցին տեղեկություններ այն մասին, որ մինչ կառավարության մասնաշենքի վեցերորդ հարկից ներքև ընկնելը նախարարության ինքնասպանություն գործած աշխատակիցը հեռախոսազրույց է ունեցել, որից հետո խիստ նյարդայնացել է:
Հիշեցնենք նաև, որ ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Հայկ Հայրապետյանի գյուղի՝ Արզականի ղեկավար Նորիկ Մովսիսյանն ասել էր, որ Հայկը ինքնասպանություն գործելուց առաջ գործնական հեռախոսազրույց է ունեցել: «Գործնական խոսակցություն է եղել: Ես հեռախոսային խոսակցությանը տեղյակ եմ եղել: Ինչ-որ աշխատանքային ընկերոջ հետ է խոսել, որը աղջիկ է եղել, որի հետ գործով են հարաբերվել»:
Մանրամասները` այստեղ: