Մասիս քաղաքի բնակարաններից մեկում նախօրեին մահացած վիճակում հայտնաբերված մայրն ու դուստրը նախնական տվյալով մահացել են գազի արտահոսքից։ Այս մասին NEWS.ам-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։

Մայրը 47 տարեկան էր, իսկ դուստրը՝ 27։ Նրանց մահացած վիճակում հայտնաբերել է հայրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Մասիսի ոստիկանության բաժին ահազանգ էր ստացվել, որ Մասիս կայարանի 12 շենքի բնակիչները տեւական ժամանակ է՝ չեն պատասխանում դռան եւ հեռախոսի զանգերին։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին մոր եւ դստեր դիերը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։