Araratnews.am-ին քիչ առաջ հայտնի է դարձել, որ այսօր «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած փոքրիկը` Հասմիկ Գրիգորյանը, ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եղբոր` Ռուստամ Գրիգորյանի դուստրն է: Մի քանի օր շարունակ բժշկական համալիրի բուժանձնակազմը պայքարել է փոքրիկի կյանքի համար, ավաղ, այսօր` կեսօրին վերակենդանացման բաժանմունքում 2,5 տարեկան Հասմիկը մահացել է:
Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, «Արաբկիր» ԲԿ-ում 12 տարեկան աղջիկ է մահացել:
Ստացվում է նույն բժշկական կենտրոնում մեկ օրվա մեջ երկու երեխա է մահանում: