Հարազատները բժիշկներին են մեղադրում երեխայի մահվան համար։
Մահվան լուրը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը։ Նա նշեց, որ երեխան մի քանի օր գտնվել է Արաբկիր ԲԿ-ում։
«Երեխան ունեցել է սրտի բնական արատ։ Բժիշկները արել են հնարավոր ամեն ինչ երեխայի կյանքը փրկելու համար մինչև վերջին պահը։ Երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն է կատարվում»,- ասաց Եղիազարյանը և հավելեց, որ երեխայի հարազատները մասնագետներ չեն և չեն կարող սթափ գնահատական տալ։
Նա նաև հաստատեց, որ երեխայի հարազատները այնտեղ մեծ աղմուկ են բարձրացրել. «Երեխայի հարազատները 30-40 հոգով անվայել վարք են թույլ տվել, կոտրել են վերակենդանացման բաժանմունքի դուռը, հաստ ապակիները՝ վտնագելով այնտեղ խիստ ծանր վիճակում գտնվող երեխաների և բուժանձնակազմի կյանքը»,- ասաց Եղիազարյանը։