ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 28-ին` ժամը 16.23-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում քարն ընկել է երեխայի գլխին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 


Պարզվել է, որ «Սանահին» կայարան թաղամասի հյուսիս-արևելյան հատվածում ընկած «Քարհանքեր» կոչվող տարածքում մոտ 2,5 խմ մեծության քարն ընկել է 2005 թ. ծնված Գ. Դ.-ի վրա:

 

Ժամը 17.04-ին փրկարարները քարի տակից դուրս են բերել Դ. Գ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: