Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 3-րդ հարկից ընկած 2 տարեկան երեխան ծայրահեղ ծանր վիճակում «Ալավերդի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Նշենք,որ երեխան ունի գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք և գտնվում է կոմայի մեջ: Նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը նշեց, որ երեխան դեռ շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում և ծանր աստիճանի կոմայի մեջ:
«Երեխայի տեղափոխման առաջին օրը անմիջապես վիրահատություն է կատարվել և տեղադրվել է ներգանգային ճնշման կրիչ: Բժիշկները շարունակում են պայքարել փոքրիկի կյանքի համար»,- ասաց Չոբանյանը: