Հակի թելից կախված 13-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Նրան «Վարդենիս» բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց ԲԿ-ի հերթապահ բժիշկը՝ նշելով, որ երեխային տեղափոխել են «Արաբկիր» հիվանդանոց, որտեղից առավոտյան տեղեկացել են, որ երեխան շարունակում է գտնվել կոմայի մեջ:

«Երեխան անգիտակից վիճակում է, միացված է շնչառական ապարատին»,- մեզ հետ զրույցում փոխանցեցին «Արաբկիր» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից:

Վարդանիսի համայնքապետ Արամ Մելքոնյանն էլ մեզ հետ զրույցում ընտանիքի մասին միայն դրական արտահայտեց. «Շատ լավ ընտանիք է, լավ ընտանիքի երեխա է, իր հոր հետ ենք մեծացել: Ընտանիքը ոչ մի խնդիր չի ունեցել»,- ասաց համայնքապետը:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ դեպք՝ համայնքապետը դժվարացավ ասել. «Քանի որ քաղաքում չեմ, միայն հեռախոսով եմ տեղեկություն ստանում, վաղը կգնամ Վարդենիս ավելի մանրամասն կհասկանամ՝ ինչ է կատարվել»,- նշեց նա:

Մեր տեղեկություններով, երեխան՝ Ս. Զաքոյանը, Վարդենիս քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ է: Տատիկն էլ «Վարդենիս» ԲԿ-ում վիրաբուժական բաժնում հավաքարար է աշխատում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ նոյեմբերի 8-ին պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17:40–ի սահմաններում, երեխայի պապը՝ 64-ամյա Ս. Զ.-ն, թոռանը նկատել է իրենց բակում՝ երկաթյա աստիճանավանդակի վերնամասում նախկինում պատրաստված գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից կախված վիճակում, թելը արագ կտրել է և ահազանգել Վարդենիսի հիվանդանոց: 2 ժամից ավելի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո՝ հաջողվել է փրկել երեխային: