Քարվաճառի17-ամյա հովվի սպանությունն իրականացրել է Քարվաճառի դիվերսիոն խմբի վերջին ձերբակալվածը: Սա նախնական վարկած է, որը կապակցուցվի դատավարության ընթացում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ' իրավապահ մարմինները քրեական գործի շրջանակներում կպարզեն, թե ով է իրականացրել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում նախարարը շեշտեց, որ հետամուտ են լինելու այդ գործին' պարզելու եւ պատժելու հովվի սպանությունն իրականացնողներին:
Մինչ այդ, «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ հայկական զինված ուժերն արժանի պատասխան կտան Քարվաճառի դիվերսիոն խմբի ներթափանցման եւ սպանությունների համար:
Հուլիսի 7-ին՝ ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ որդին՝ Սմբատ Մեխակի Ցականյանը (ծնված 28.04.1997թ., բն. է նույն գյուղում), հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել: Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Ա րդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա'1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:
Հուլիսի 15-ին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ԼՂՀ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել էր, որ հայտնաբերվել է օրերս անհետացած 17-ամյա քարվաճառցի հովվի դին: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ եւ գործի շրջանակներում ընթանում է նախաքննություն: Ավելի ուշ ԼՂՀ ոստիկանությունից հայտնել էին, որ դին գտել են Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում հրազենային վնասվածքներով: