Այսօր՝ ժամը 10.00-ին, Արագածոտնի մարզի Դավթաշենի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 28-30 գյուղում նկատվել է բնակչության ինքնազգացողության վատթարացում:

Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության անցկացրած ստուգումների արդյունքների համաձայն' գյուղի բնակիչներն ունեցել են աղիքային թեթև խանգարումներ, 79 քաղաքացու ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Վարկածներից մեկի համաձայն' թունավորումը եղել է խմելու ջրից: ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարագային տեսչության աշխատակիցների կողմից ջրից վերցվել են փորձանմուշներ:

ՀՀ ԱՆ պատասխանատու աշխատակիցներից ստացված տեղեկատվության համաձայն' թունավորման պատճառները պարզ կդառնան լաբորատոր ստուգումների արդյունքում:

Հեղինակ:
«Փաստինֆո»