Ինդոնեզիայի իշխանությունները որոշել են հրաժարվել Ճավայի ծովում Air Asia ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի կործանման պատճառների մասին նախնական զեկույցի հրապարակումից: Այս մասին հայտնել է Reuters-ը:

 

Փորձագետների կազմած զեկույցը պետք է ուսումնասիրի Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը: Ըստ կառույցի պահանջների՝ զեկույցը պետք է կազմվի ու կազմակերպությանը ներկայացվի ավիաաղետից հետո 30 օրվա ընթացքում:

 

Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել է Ինդոնեզիայի ափերի մոտ դեկտեմբերի 28-ին: Դրանում եղել է 162 մարդ: