Ուսումնասիրելով Կազանում կործանված Boeing 737 օդանավի գրառումները` Միջպետական ավիացիոն հանձնաժողովը եկել է միանշանակ եզրակացության` օդանավի գլխավոր օդաչուն ինքն է անձամբ անջատել ավտոպիլոտը, ինչն էլ հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը:
Հետաքննության անդամների կարծիքով` փորձառու անձնակազմն առանց դժվարությունների կարող էր իջեցնել օդանավը, որը հագեցած էր գերժամանակակից վայրէջքային համակարգի սարքավորումներով. գրում է Коммерсантъ պարբերականը: Boeing 737 ավտոպիլոտն ինքը պետք է իջեցներ ինքնաթիռը թռիչքուղու վրա: Օդաչուները դիսպետչերին հայտնել էին ոչ վայրէքջային դրության մասին այն ժամանակ, երբ ավտոպիլոտը չի կարողացել որոշել վայրէջքի հպման կետը, կամ օդաչուները մտածել են, որ իրենք դուրս են գտնվում այդ հպման կետից:
Դրանից հետո գլխավոր օդաչուն գործի է դրել երկրորդ շրջան կատարելու ռեժիմը, սակայն վայրէջքի ժամանակ 2 ավտոպիլոտներից մեկն անջատված է եղել և հետագա թռիչքն իրականցվել է մեխանիկական ռեժիմով: Հենց դա էլ, ըստ փորձագետների, հանդիսացել է աղետի պատճառը:
Boeing 737-ը 20 վայրկյանի ընթացքում վայրէջք է կատարել ժամում 450 կմ արագությամբ և բախվել գետնին:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել էր 50 մարդ: