Ինդոնեզիայի իշխանությունները որոշել են չհրապարակել AirAsia-ի ինքնաթիռի կործանման պատճառների մասին նախնական զեկույցը, ինքնաթիռ, որը Ճավայի ծովն Է ընկել անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի Տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեի ղեկավար Թաթանգ Քուռնիադիին: Թե ինչն Է նման որոշման առիթ ծառայել, չի նշվում:
Ինչպես սպասվում Է, հաջորդ շաբաթվա սկզբին քննիչները փաստաթուղթը կներկայացնեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ԻԿԱՕ): Կանոնների համաձայն՝ հետաքննության նախնական արդյունքները պետք Է գերատեսչություն հանձնվեն աղետի պահից 30 օրվա ընթացքում:
Airbus A320 ինքնաթիռը, որը դեկտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքից չվերթ Էր կատարում Մինգապուր, թռիչքից շատ չանցած անհետացել Է ռադարների Էկրաններից՝ նախապես չտալով աղետի ազդանշաններ: Ինքնաթիռում եղել Է 162 մարդ, նրանք բոլորը զոհվել են: