Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Դոնեցկի մարզում գործող զինյալներն այսօր առավոտյան ինքնաթիռ են կործանել: Այս մասին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ջոկատների ներկայացուցիչը:

 

«Առավոտյան հրետանակոծվել են մեր դիրքերը, վրա են հասել ուժայինների ինքնաթիռները, որոնք սկսել են հրթիռային հարվածներ հասցնել, սակայն մեզ հաջողվել է զենիթային գնդացրի օգնությամբ վայր գցել այդ ինքնաթիռներից մեկը»,- ասվել է հաղորդագրության մեջ:

 

Տեղեկություններ դեռ չեն հաղորդվում այն մասին, թե ինչ տիպի ինքնաթիռ է կործանվել: