Ներկայում հիմքեր չկան հրապարակելու ռուսական A321 ինքնաթիռի կործանման պատճառների քիչ թե շատ հավաստի թեկուզև մեկ վարկած: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

 

 

Պեսկովի համոզմամբ՝ միայն հետաքննությունը կարող է վարկածներ հրապարակել:

 

 

«Հետաքննությունից մենք դեռ ոչ մի հայտարարություն չենք լսել: Ցանկացած այլ ենթադրություններ չստուգված տեղեկությունների կամ ինչ-որ շահարկումների բնույթ են կրում»,- հայտարարել է Պեսկովը:

 

 

Չնայած դրան, այժմ չի կարելի բացառել վարկածներից ոչ մեկը, հավելել է նա:

 

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի որոշումը, որը ժամանակավորապես չեղյալ է հայտարարել Եգիպտոս թռիչքները A321 ինքնաթիռի կործանմանն «Իսլամական պետության» հնարավոր մասնակցության վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ:

 

 

«Մեծ Բրիտանիայի ինքնիշխան իրավունքն է՝ թռչել կամ չթռչել ինչ-որ տեղ: Ռուսական ինքնաթիռները շարունակում են չվերթներ կատարել»,- ընդգծել է Պեսկովը:

 

 

Մջգ-17 Լոնդոնը հնարավոր է համարել ԻՊ-ի մասնակցությունը ռուսական ինքնաթիռի կործանմանը:

 

 

Ավելի վաղ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, թե առկա է այն բանի «զգալի հնարավորությունը», որ ԻՊ-ն մեղսակից է Սինայի թերակղզում ռուսական A321 մարդատար ինքնաթիռի աղետին:

 

 

«ԻՊ-ն ստանձնել է ռուսական ինքնաթիռի ոչնչացման պատասխանատվությունը: Նրանք դա արել են վթարից անմիջապես հետո: Մենք դիտարկում ենք տեղեկատվական ամբողջ պատկերը: Բայց, իհարկե, առկա է զգալի հնարավորությունը»,-ասել է նա:

 

 

Լուսանկարը' Reuters