Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ երկրի հարավում Airbus A320 ինքնաթիռի կործանման կապակցությամբ մտադիր Է առաջիկա ժամերին բանակցություններ վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես մտադիր եմ այդ ողբերգության շուրջ հեռախոսով զրուցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Իսպանիայի թագավորի հետ»,-ասել Է նախագահը:
Մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում կործանված ինքնաթիռի ուղեւորները հիմնականում եղել են Գերմանիայի քաղաքացիներ: Օդանավը պատկանում Էր Germanwings ընկերությանը, որը Lufthansa փոխադրողի դուստր ընկերությունն Է: Ըստ վերջին տվյալների, ինքնաթիռում եղել Է 148 մարդ, այդ թվում՝ 142 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ:
Ինչպես նշել Է Ֆրանսիայի նախագահը, օդանավի աղետի հետեւանքով փրկվածներ, ամենայն հավանականությամբ, չկան: «Ինքնաթիռի բեկորների վիճակը թույլ Է տալիս եզրակացություն անել այն մասին, որ աղետի հետեւանքով փրկվածներ, ամենայն հավանականությամբ, չկան»,-ասել Է Օլանդը հեռուստաուղերձում: Նրա խոսքով՝ ինքնաթիռը կործանվել Է դժվարամատչելի լեռնային շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: