Իտալիան Իրաք կուղարկի 280 զինծառայողների, ովքեր կօգնեն «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Իտալիան նման որոշում է կայացրել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ԻՊ-ի դեմ պ այքարի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Պինոտին:
Իտալիան Իրաքի իշխանություններին նախկինում տրամադրել էր անօդաչու օդանավեր, զինամթերք:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Մեծ Բրիտանիան առաջիկա մի քանի ամիսների ընթացքում անօդաչու օդանավեր կուղարկի Իրաք՝ օգնելու «Իսլամական պետության» դեմ պայքարին:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոյի խոսքով' օդանավերը, որոնք Իրաք կուղեւորվեն Աֆղանստանից, կօժանդակեն նաև «Տորնադո» կործանիչներին:
ԱՄՆ-ը Իրաքում ռազմական գործողություններ սկսել է օգոստոսի 8-ից, որոնց ընթացքում ԻՊ-ի հարյուրավոր անդամներ են սպանվել: ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկրներ: