ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցում նախազգուշացրել է իր ֆրանսիացի գործընկեր Սեբաստյան Լեկորնյուին, որ Ֆրանսիան խնդիրներ կունենա, եթե զորք մտցնի Ուկրաինա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ինչ վերաբերում է Ելիսեյան պալատի հայտարարություններին Ուկրաինա ֆրանսիական զորախումբ ուղարկելու մասին, Սերգեյ Շոյգուն նշել է, որ եթե դրանք գործնականում իրականացվեն, ապա դա խնդիրներ կստեղծի հենց Ֆրանսիայի համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Ապրիլի 4-ին ֆրանսիական կողմի հրատապ պահանջով հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Շոյգուի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Լեկորնյուի միջև։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն 2024 թվականի փետրվարին առաջին անգամ չի բացառել ֆրանսիացի զինվորների Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Ավելի ուշ նա հաստատել է, որ ուկրաինական հակամարտության հարցում Փարիզի դիրքորոշումը փոխվել է։ Նրա խոսքով, այժմ Կիևին օգնելու համար «այլևս չկան կարմիր գծեր, սահմանափակումներ»: