Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Կիևը չի պատրաստվում զորք մտցնել Ղրիմի ինքնավարության տարածք: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն' Agence France-Presse-ին տված հարցազրույցում:

 

«Եթե Կիևը որոշի ռազմական գործողություններ ծավալել Ղրիմում, ապա Ռուսաստանի հետ արևելյան սահմանը պաշտպանված չի լինի: Ռուսաստանը հրաժարվում է դիվանագիտական քայլերի դիմելուց, և ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պետք է Ռուսաստանին ստիպեն դադարեցնել ռազմական ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ»,-ասել է Տուրչինովը:

 

Նշենք, որ Ռուսաստանը չի ճանաչում Կիևի իշխանություններին, իսկ Տուրչինովին՝ որպես լեգիտիմ նախագահ: