ՌԴ-ի բնակչության մեծ մասը չի ցանկանում, որ Ռուսատանն Ուկրաինա զորք մտցնի, սակայն հարցման յուրաքանչյուր 5-րդ մասնակից չի բացառում Ուկրաինայի հանդեպ ռազմական որևէ միջամտությունը: Այս մասին հայտնում է news.rambler.ru-ն՝ վկայակոչելով «Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի» անցկացրած հարցումները:

 

ՌԴ բնակչության ավելի քան 60%-ը դեմ է Ուկրաինա ռուսական զորքեր մտնելու հնարավ տարբերակին։ Ռուսաստանի կողմից ռազմական միջամտության անհրաժեշտության մասին հայտարարում է բնակչության 27%-ը։

 

Իսկ այն հարցին, թե ինչ-որ իրադարձությունները կարող են պատճառ դառնալ ռուսական զորքեր մտցնելու համար, հարցվածների 33%-ը ասել է, որ ՌԴ-ն ոչ մի դեպքում չպետք է գնա այդ քայլին։ Հարցվածների 18%-ը կարծում է, որ ռուսական զորքերը պետք է մտնեն Ուկրաինա այն դեպքում, եթե շարունակեն զոհվել խաղաղ բնակիչներ կամ ահաբեկչության վտանգ լինի ՌԴ տարածքում։

 

13%-ը կարծում է, որ ՌԴ-ի կողմից ռազմական գործողությունների պատճառ կարող է դառնալ ՆԱՏՕ-ի զորքերի մուտքն Ուկրաինա, իսկ 10%-ը՝ որ անհրաժեշտ է ընդառաջել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդային հանրապետությունների՝ զորք մտցնելու խնդրանքին։