Ուկրաինա զորք մտցնելու հնարավորություն կա, բայց առայժմ անհրաժեշտություն չկա: Այս հայտարարությունն արել Է Ռուսաստանի նախfգահ Վլադիմիր Պուտինը: Նրա կարծիքով՝ Ուկրաինայում ռուսական զինված ուժերը կարող են օգտագործվել միայն ծայրահեղ դեպքում եւ օրինական հիմքի վրա, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Դրա հետ մեկտեղ նախագահն ընդգծել Է, որ եթե Ուկրաինայի արեւելյան տարածաշրջաններում կամայականություններ սկսվեն, Ռուսաստանն իրեն իրավունք Է վերապահում օգտագործել իր ունեցած բոլոր միջոցները: